Ներքին 6 ամիս առաջ - 12:20 23-11-2025

Նոր մանրամասներ՝ Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարից. մահացածը 23 տարեկան էր. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 22-ին, Երևանում՝ Կիևյան կամրջի վրա տեղի ունացած ողբերգական ավտովթարի 3 ավտոմեքենաներից 2-ի վարորդների, մահացածի և վիրավորներների ինքնությունները:

Պարզվել է, որ «Nissan X-Trail»-ը վարել է Երևանի բնակիչ 69-ամյա Հովհաննես Ս.-ն, «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Վ.-ն, վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել «BMW»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լորիս Վ.-ն, վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է, Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Գարիկ Բ.-ն և Երևանի բնակիչ 22-ամյա Լյուդվիգ Ա.-ն:

Տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել «Nissan»-ի վարորդը, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Քննչական բաժինը պարզում է «BMW»-ի վարորդի ինքնությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել էին «BMW» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: