Ներքին 1 տարի առաջ - 18:25 27-08-2024

Մահացած 8-ամյա աղջիկն ընտանիքի ավագ երեխան էր․ մանրամասներ` Սևանի ողբերգական վրաերթից

Այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Սևան քաղաքում։ 35-ամյա կին վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա և 5-ամյա տղայի։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նրանք հարազատ քույր ու եղբայրն են։

Վրաերթի հետևանքով 8-ամյա աղջիկը մահացել է, իսկ 5-ամյա եղբորը տեղափոխել են «Սևան» ԲԿ։

Oragir.News-ի հետ զրույցում «Սևան» ԲԿ-ի փոխտնօրեն Գևորգ Ստեփանյանը նշեց, որ 5-ամյա տղայի վիճակը գնահատվել է բավարար։
«Տղայի վիճակը բավարար է, հետազոտվել է տվյալ պահին, ինչ-որ ախտաբանական փոփոխություններ, վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Հսկողության տակ պահելուց հետո արդեն տեղափոխվել է տուն»,- ասաց նա։

Oragir.News-ի հետ զրույցում հարևանները նշեցին, որ մահացած 8-ամյա աղջիկն ընտանիքի ավագ երեխան էր։

«Մահացողն ունի մի քույր ու մի եղբայր։ Հենց եղբայրն է իր հետ վրաերթի ենթարկվել։ Եթե չեմ սխալվում երրորդ դասարան պիտի գնար սեպտեմբերին։ Շատ ցավալի է, չգիտեմ ինչ ասեմ։ Սարսափելի բան է տեղի ունեցել։ Լավ երեխա էր, շնորհքով։ Ակտիվ գնար-գար, բարևեր հարևաններին»,- ասաց նա։

Հարևաններից մեկն էլ նշեց, որ ընտանիքը Սևանում ապրում էր վարձով։

«Ջահել ամուսիններ են, խելոք, աշխատող։ Իրենք այստեղ վարձով են ապրում։ Երեխայի հայրը Սևանի գյուղերից մեկից է, մայրը, եթե չեմ սխալվում՝ Արցախից»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը