Ներքին 1 ժամ առաջ - 17:59 04-08-2026

Հայկական պետականության նոր ձևը` օջախապետություն

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Այնպես չէ, որ ԽԾԲ սկզբունքը նոր է։ Այն կար նախքան Թավշյա հեղափոխությունը։ Պաշտոնյաների մի մասը իր դիրքն օգտագործելով, բարձր վարձատրվող պաշտոնների էր տեղավորում իր հարազատներին` խնամի, ծանոթ բարեկամներին։ 2018-ին հույս կար, թե այս վատ ավանդույթն արմատախիլ կլինի։ Սակայն այն ոչ միայն չվերացավ, այլև ծաղկում է։

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը պետությունը համեմատեց օջախի հետ։ Այս համեմատությունից հետո քաղաքական բառապաշարում նոր բառ ավելացավ` օջախապետությունը։ Եվ ներկայում, երբ պաշտոնյայի ՔՊ-ական որոշ պաշտոնյաներ իրենց հարազատներին տեղավորում են բարձր պաշտոնների, ոմանք կարծիք են հայտնում, որ սա օջախապետության գաղափարի իրականացումն է։

Ինչ է օջախապետությունը, և արդյոք այն կոռուպցիա չէ։

Լավատեսների կարծիքով այստեղ կոռուպցիա չկա։ Պարզապես այնպես է ստացվել, որ ՔՊ-ական պաշտոնյաների բոլոր հարազատները տաղանդավոր, շնորհալի մարդիկ են, արդար հաղթել են մրցույթներում, բավարարում են պաշտոնի պահանջներին և արժանի են այդ բարձր պաշտոններին։ Այսինքն` պաշտոնյան մեղավոր չէ, որ իր բոլոր հարազատները շնորհալի ու տաղանդավոր են։ Ավելին` լավատեսական համոզմունք կա, որ նրանք այնքան շնորհալի են, որ պաշտոնի կմնան նաև իշխանափոխությունից հետո։

Ընդդիմադիրներն ու ընդդիմախոսները քննադատում են իշխանավորներին, որոնք հարազատներին բարձր վարձատրվող պաշտոներին են նշանակել։ Նրանք կարծիք են հայտնում, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, ակնարկում են, որ պաշտոնյաները չարաշահում են դիրքը, պաշտոնների տեղավորելով իրենց հարազատներին։

Մեկ այլ տեսակետ կա, թե պաշտոնյաները մեղավոր չեն։ Հարազատներն են նրանց դրդում, ստիպում, որ օգտագործեն իրենց բարձր դիրքն ու հարազատներին տեղավորել կաղամբ գործի։ Հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանն օջախապետություն է, հետևաբար` ինչպես օջախի տղամարդն է պարտավոր իր ընտանիքի անդամներին տեղավորել լավ գործի, այնպես էլ պաշտոնյան պարտավոր է իր հարազատներին տեղավորել աշխատանքի։

Վերջապես` տարածված վարկած կա, թե Փաշինյանը ոչ միայն համեմատել է օջախը պետության հետ, այլև իրականացնում է օջախապետության գաղափարը։ Ավելին, ասում են, թե 4-րդ Հանրապետությունն ըստ էության` հենց օջախապետությունն է։

Դավադրության տեսության կողմնակիցները կարծիք են հայտնում, թե Փաշինյանն է խրախուսում, որ պաշտոնյաների հարազատները պետական բարձր վարձատրվող պաշտոնների նշանակվեն։ Այդպես նա մի քանի հարց է լուծում միանգամից։ Նախ` կարևոր օղակներում թիմակիցների է նշանակում, երկրորդն էլ պաշտոնյաների վրա ճնշման լծակ է ձեռք բերում։

Պարզ ասած` օջախապետությունը Փաշինյանի ամենահաջողված նախագիծը կարող ենք համարել։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա կոռուպցիայի ինդեքսի առումով առաջընթաց չի լինի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի