MediaHub-ի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է Ջալալ Հարությունյանի բողոքը Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ և Ջալալ Հարությունյանն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում:
2025 թվականին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման: Հարությունյանը մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Նա իր պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ–ում։