Ներքին 1 ամիս առաջ - 17:18 21-08-2026

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել

Մարիամ Քանայանը գրում է. «Հիշո՞ւմ եք Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի՝ օգոստոսի 18-ին, դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման…. մինչ այժմ պատիժը չի կրել։

Տուժող կողմը և մեղադրյալի պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն այս պահին դեռ պարզ չէ՝ վարույթը կընդունվի՞, թե՞ ոչ։

Բացի այդ, արդեն երրորդ անգամ որոշում է կայացվել շարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Տուժող կողմի ներկայացուցիչը բողոքարկել է այդ որոշումը, սակայն առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել է։

Հիշեցնեմ, որ այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականի ապրիլին:
Ինչո՞ւ եմ ես այս գործի մասին պարբերաբար գրում։

Որովհետև Սոնա Մնացականյանի փոխարեն կարող էր լինել մեզնից մեկը, մեր հարազատներից մեկը…
Ես հիշում եմ այս մասին ու հիշեցնում նաև մյուսներին, որովհետև ուզում եմ անպատժելիությունը դադարեցվի, նման ողբերգությունները կանխվեն, և արդարադատությունը հաստատվի:

Ես հիշում եմ ու հիշեցնում, որովհետև որպես կին չեմ կարող չապրումակցել հղի կնոջ ու նրա երեխայի անպատժելի վրաերթի իրողության հետ»:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը