Ներքին 5 ամիս առաջ - 14:12 19-06-2026

Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Նինա Տիտանյանի արտաքին տպավորիչ փոփոխությունները վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում են համացանցում: Շուրջ 51 կիլոգրամ նիհարելուց հետո բլոգերն անճանաչելիորեն փոխվել է, իսկ վերջերս երկարացրած վարսերը նրան էլ ավելի թարմ ու հրաշալի տեսք են հաղորդում:

Այնուամենայնիվ, նման տպավորիչ տրանսֆորմացիան ոչ բոլորի սրտով է: Նինան շարունակում է բախվել համացանցային հեյթերների և տհաճ մեկնաբանությունների հետ, որոնցից մեկն էլ հրապարակել է իր էջում: Ինչպես երևում է բլոգերի հրապարակած ⁠ նկարից, Լիլիթ անունով օգտատերը բավականին կոշտ ու վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Նինայի հասցեին.

«Նկատե՞լ եք ինչ թրենդ է դարձել գերան տանն ու ստամոքս կտրելը, հետո նախկին անճոռնի նկարները համացանցով մեկ տարածելն ու համեմատելը, որ տեսեք-տեսեք անճոռնի ճուտիկից վերածվել ենք արքայադուստր մատնաչափիկի։ Ասենք ո՞ւմ է հետաքրքիր ձեր նենգոտ ցելյուլիտները, բկքատությունն ու կտրտած լեշերը»:

Նինա Տիտանյանն այս վիրավորական գրառումը անպատասխան չի թողել: Նա ⁠սթորիում տեղադրել է մեկնաբանության սքրինշոթը և վերևում կատակով ու հեգնանքով ավելացրել իր պատասխանը. «Լիլիթին շտապ magne b6-ով հոգնայա պետք»,— գրել է բլոգերը:

Այսպիսով, սոցիալական հարթակներում հանրային անձանց արտաքին տեսքի քննարկումներն ու դրանց շուրջ ծավալվող վեճերը շարունակում են մնալ հայկական մեդիատիրույթի անբաժանելի մասը: Թեև քննադատության և անձնական սահմանների խախտման դեպքերը հաճախակի են, յուրաքանչյուր բլոգեր ընտրում է հարձակումներին դիմակայելու իր սեփական մակարդակն ու ոճը՝ հարցը հարթելով կա՛մ իրավական դաշտում, կա՛մ հումորի ու հեգնանքի միջոցով:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում