Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է մի սյուժե, որում Փհենյանի անհայտ բնակիչը պատմել է այն մասին, թե ինչպես են ինքը և Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի այլ բնակիչներ «մահացել վշտից»՝ կապված այն բանի հետ, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը կտրուկ նիհարել է: Նրա «հյուծված» տեսքը նրանց հասցրել է արտասվելու աստիճանի:
Սակայն Հյուսիսային Կորեայի ինստիտուտի հետազոտական կենտրոնի տնօրեն Սեչժոն Չոն Սոն Չժանը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի նիհարած առաջնորդի սյուժեն հորինվել է հատուկ, որպեսզի բացառվեն նրա առողջական խնդիրների հետ կապված շահարկումները, և ցուցադրվի առաջնորդի քրտնաջան աշխատանքը հանուն ազգի բարեկեցության: Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները կարող էին հատուկ շեշտը դնել այն բանի վրա, որ նա անգամ ուտելու ժամանակ չունի:
Այնուամենայնիվ, հարավկորեական Chosun Ilbo թերթը հաղորդել է, որ Կիմ Չեն Ընի հասակը 170 սանտիմետր է, իսկ քաշը՝ մոտ 140 կիլոգրամ: 30-40 տարեկան մարդկանց համար դա գերազանցում է նորման: Արդյունքում, ինչպես պնդում է թերթը, վերջերս Հյուսիսային Կորեայի առաջնորդի շրջապատը նրան խնդրել է պակասեցնել քաշը և հանգստանալ: