Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
copy image url

Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 11:40 22-05-2021

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա համաձայնի ապամիջուկայնացմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բայդենը նշել է, որ ինքը կհանդիպեր Կորեայի նախագահի հետ, եթե նա որոշակի պարտավորություններ ստանձներ, խոսքը մասնավորապես նրա միջուկային զինանոցին վերաբերող պարտավորության մասին է:

Նա ավելացրել է, որ հանդիպումից առաջ ավելի ցածր մակարդակի նախնական բանակցություններ են պահանջվելու:

«Ես կապահովեմ, որ իմ թիմը հանդիպի նրանց գործընկերների հետ և տեղեկացնի, թե որոնք են մեր մտադրությունները»,- ասել է Բայդենը: