copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:37 22-06-2021

Կիմ Չեն Ընի քույրը երկխոսության վերսկսման ԱՄՆ հույսերը կեղծ սպասումներ է անվանել

ԱՄՆ հույսերը, թե Վաշինգտոնի և Փհենյանի երկխոսությունը հնարավոր է վերականգնել, կարող են ամերիկյան կողմին հիասթափություն պատճառել: Այսպիսի հայտարարություն է արել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի կենտրոնական հեռագրական գործակալությանը:

«Կորեական ասացվածքն ասում է, որ ամեն ինչ կախված է մեկնաբանությունից: ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, մեկնաբանում է այնպես, որպեսզի մխիթարի ինքն իրեն: Իրենց իսկ հորինած կեղծ սպասումներն ավելի մեծ հիասթափություն կպատճառեն»,- ասել է Կիմ Յո Չոնը՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության հարցով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հայտարարությունն այն մասին, որ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վերջերս կայացած լիագումար նիստում Ամերիկայի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը «հետաքրքիր ազդանշան» է:

Ամենից շատ դիտված