Աշխարհի ամենահարուստ գործարար Իլոն Մասկը իր X-ի պաշտոնական էջում հայտնել է, որ պատրաստվում է սկսել TERAFAB project-ը, որն իրենից ներկայացնում է լայնամաշտաբ ֆաբրիկա՝ չիպերի արտադրության մասով։
Նրա խոսքով՝ սրա նպատակն ամենաժամանակակից չիպեր արտադրող Samsung-ի և Taiwan Semiconductor Manufacturing (TSM)-ի հետ մրցակցելն է։

Ակնկալվում է, որ այս ծրագրի ներդրումները կկազմեն մոտ 25 միլիարդ ԱՄՆ դոլլար, իսկ նպատակը կլինի տարեկան արտադրել ավելի քան մեկ տերավատտ հաշվողական հզորություն։ Դրա մոտ 80%-ը կհատկացվի տիեզերքին, իսկ մոտ 20%-ը՝ վերգետնյա ծրագրերին։
Այս ծրագրի ներդրումը կարող է կապված լինել ներկա պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած այն քաղաքականության հետ, որի շրջանակերով ներմուծումը պետք է փոխարինվի ներքին արտադրությամբ։
Հիշեցնենք, որ ներկա պահին Tesla, SpaceX, X Corp, Neuralink և The Boring Company պատկանում են Իլոն Մասկին, ում ընդհանուր ակտիվների չափը կազմում է մոտ 814 միլիարդ ԱՄՆ դոլլար։