Ավելին 5 տարի առաջ - 23:14 04-02-2021

ԻԼՈՆ ՄԱՍԿԸ ԽՈՍԵԼ Է TESLA ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Միլիարդատեր Իլոն Մասկը համաձայն է Tesla-ի էլեկտրական մեքենաների կառուցման որակի քննադատության հետ: YouTube-ի Munro Live ալիքին տված հարցազրույցում նա խոսել է սեփական արտադրության մեքենաների խնդիրների մասին:

Ըստ նրա՝ նոր Tesla-ն արժե գնել կա՛մ արտադրության հենց սկզբում, կա՛մ էլ այն ​​ժամանակ, երբ այն կհասնի կայուն մակարդակի: Հակառակ դեպքում սեփականատերը կարող է բախվել սալոնի սխալ հավաքվածության:

Որպես օրինակ Մասկը բերել է Tesla ավտոմեքենաների այն խմբաքանակը, որը թողարկվել էր 2020 թվականի դեկտեմբերին: Պարզվել է, տեխնիկական գործընթացը չպահպանելու պատճառով որոշ էլեկտրական մեքենաներ վատ էին ներկվել:

«Երբ դուք մեծացնում եք արտադրությունը, դուք հայտնաբերում եք այս խնդիրները: Եթե ​​մենք նախապես իմանայինք դրանց մասին, անմիջապես կշտկեինք դրանք »,- բացատրել է Մասկը:

Չնայած դրան՝ նա հավաստիացրել է, որ Tesla ավտոմեքենաների որակի վերահսկողությունը մեծանում է, և հաճախորդները շուտով կմոռանան մեքենայի հետ կապված խնդիրների մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իլոն Մասկը ժամանակավորապես լքել է Twitter-ը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել