Մամուլ 44 րոպե առաջ - 08:25 22-10-2026

Կոտայքի մարզը հայտնվում է Ռոմանոս Պետրոսյանի ազդեցության գոտում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ամիսներ շարունակ քննարկումներ են ընթացել։ Տարբեր թեկնածուներ են դիտարկվել, սակայն իշխանական թիմը երկար ժամանակ չէր կարողանում վերջնական որոշում կայացնել․ հարմար թեկնածու չկար։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր պաշտոնից ազատվել է 2026 թվականի հուլիսի 31-ից՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատը ստանձնելու կապակցությամբ։ Այսպիսով՝ մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել շուրջ երկուսուկես ամիս։

Եվ ահա, հոկտեմբերի 20-ին ՔՊ վարչության նիստում վերջապես որոշում է կայացվել Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրել ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Վերջինս երեկ վայր է դրել պատգամավորական մանդատը։

Սակայն այս նշանակման հետևում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, միայն կադրային որոշում չէ, այլև ներիշխանական ազդեցության հարց։

Մարզպետի պաշտոնի համար տարբեր թեկնածուների պայմաններում այս պայքարում հաղթող է դուրս եկել Ռոմանոս Պետրոսյանը։ Թերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նա ջանքեր է գործադրել իր կադրին՝ Լիլիթ Ստեփանյանին, մարզպետ դարձնելու համար։

Հիշեցնենք նաև, որ երբ Կոտայքի մարզպետը Ռոմանոս Պետրոսյանն էր, Լիլիթ Ստեփանյանը մարզպետարանի Կրթության և մշակույթի վարչության պետ էր նշանակվել, ապա Պետրոսյանի միջնորդությամբ՝ Հրազդանի համայնքապետի ժ/պ՝ մինչև ՏԻՄ ընտրությունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց