Ավելին 4 տարի առաջ - 12:48 10-08-2022

Իլոն Մասկը 6,9 մլրդ դոլարով վաճառել է Tesla-ի արժեթղթերը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Tesla-ի 7,9 մլն արժեթուղթ է վաճառել 6,9 մլրդ դոլարով, հայտնում է Reuters-ը։

Ենթադրվում է, որ նա կարող է այդ հասույթն օգտագործել Twitter-ի հետ հնարավոր գործարքը ֆինանսավորելու համար, եթե պարտվի սոցիալական մեդիայի հարթակի հետ իրավական պայքարում:

Reuters-ը հայտնել է, որ արժեթղթերի վաճառքը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Մասկը հրաժարվել է Twitter-ը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելու գործարքից: Արժեթղթերի վաճառքից ստացված եկամուտները գործարարին կարող են անհրաժեշտ լինել, եթե նա ստիպված լինի փակել գործարքը։

Հուլիսի կեսերին Twitter-ը դատական հայց է ներկայացրել Մասկի դեմ։ Ընկերությունը մտադիր է ստիպել միլիարդատիրոջը ձեռք բերել սոցցանցը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց