«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող (Աղաջանյանները 3 հիմնադիրներից մեկն են) հանրահայտ «Զիգզագ» ՍՊԸ-ն դատի է տվել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ֊ին։
Էլեկտրատեխնիկայի հսկան դատարանից խնդրում է անվավեր ճանաչել ՊՈԱԿ֊ի ռեկտորի որոշումը, ըստ որի՝ «Զիգզագը» ներառվել է «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում»։
Թե ինչ կարգի ենթադրյալ խախտում է թույլ տվել Աղաջանյանների կազմակերպությունը, պարզ չէ։
Ուշագրավ է, որ փաստորեն Ժաննա Անդրեասյանի համար Էդուարդ Աղաջանյանի գործոնը դեր չի խաղացել, կամ ինստիտուտը վերամիավորվելուց առաջ որոշել է չենթարկվել Ժաննա Անդրեասյանին։