Ուղիղ եթեր
Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 19:32 06-09-2023

Թաղային հեղինակություն Պիստը՝ Սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ․ Փաշինյանի բարեփոխումները

2018 թվականին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ի թիվս այլ արատավոր երևույթների՝ պայքարելու են նաև քրեական ենթամշակույթի, թաղային հեղինակությունների դեմ, սակայն ինչպես այլ հարցերում, այստեղ ևս Փաշինյանի խոստումներն օդում են մնացել։

Ասֆալտին փռող, պատերին ծեփող Փաշինյանի իշխանության օրոք քրեական ենթամշակույթին հարող անձինք՝ թաղային հեղինակությունները, ներգրավված են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտի։

Մասնավորապես Սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահը քրեական հեղինակություն Պիստն է՝ Արմեն Իսրայելյանը։

Ֆեդերացիա հաճախող երեխաների ծնողներից մի քանիսն ահազանգում են, որ իրենց անհանգստացնում է այս նշանակումը, հատկապես մտահոգվում են, թե տվյալ անձից ոգեշնչվելով ի՞նչ ապագա պետք է ունենան իրենց երեխաները։

Թե ինչպես է պարոն Արմեն Իսրայելյանը նշանակվել այդ պաշտոնում, ԿԳՄՍ նախարարությունից Oragir.News-ին պատասխանեցին, որ նշանակումը ֆեդերացիան է անում, և որ նախարարությունն այդտեղ որոշում կայացնելու լիազորություն չունի․

«Ֆեդերացիայի նախագահին ընտրում են ֆեդերացիայի անդամները, իսկ պատվավոր նախագահի կոչումը սիմվոլիկ, խորհրդանշական կոչում է, որը տրվում է ֆեդերացիայի նախագահի և նախագահության անդամների կողմից՝ հաշվի առնելով տվյալ անձի կողմից ինչ-որ ներդրում կամ ավանդ տվյալ ֆեդերացիայի զարգացման կամ աջակցման համար։

Տեղեկացնենք նաև, որ պատվավոր նախագահը որևէ գործառույթ չունի մարզական կրթության հետ։ Ամեն պարագայում, եթե կա դեպք, որն անհանգստացրել է ծնողներին, նրանք կարող են անվանական դիմում գրել նախարարություն, որը կուսումնասիրվի։ Կրկնում ենք՝ պատվավոր նախագահի կոչումը խորհրդանշական է, և նա մարզական կրթության հետ առնչություն չունի»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ