Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։
Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու երկրների միջև եղբայրական կապերի հիման վրա կշարունակեն համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։