Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:49 02-07-2021

Բլինկենը և Տաջիկստանի արտգործնախարարը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուհրիդինը հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Աֆղանստանում: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Պետքարտուղարը ողջունել է Միացյալ Նահանգների և Տաջիկստանի միջև տարեկան երկկողմ խորհրդատվությունների ութերորդ փուլը, որն այսօր տեղի է ունեցել Պետդեպարտամենտում: Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների և Տաջիկստանի միջև երկկողմ հարաբերությունների ուժն ու կարևորությունը և շնորհակալություն հայտնել արտաքին գործերի նախարարին՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում իր շարունակական ղեկավարման համար», - ասված է հայտարարության մեջ։ Բլինկենը նաև նշել է ԱՄՆ-ի հանձնառությունը «հետագա երկկողմ համագործակցությանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման, ինչպես նաև տնտեսական զարգացման գործում» և վերահաստատել է ԱՄՆ-ի նվիրվածությունը Տաջիկստանի անվտանգության, կայունության և տարածքային ամբողջականության հարցում:

«Պետքարտուղարը և արտգործնախարարը պայմանավորվել են, որ Աֆղանստանում իրավիճակի արդար և կայուն կարգավորումը կնպաստի տարածաշրջանում տնտեսական աճին և ինտեգրմանը», - հայտնել են ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ավելի ուշ, Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը լրացուցիչ մամլո հաղորդագրություն է տարածել Միացյալ Նահանգների և Տաջիկստանի միջև վերոհիշյալ ութերորդ տարեկան երկկողմ խորհրդակցությունների արդյունքում: Ինչպես պարզաբանվում է հաղորդագրության մեջ, բանակցություններին ամերիկյան պատվիրակությունը ղեկավարել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Դին Թոմփսոնը: ԱՄՆ ներկայացուցիչները այս հանդիպմանը «վերահաստատել են իրենց նվիրվածությունը Տաջիկստանի անկախությանը, ինքնիշխանությանը և բարգավաճմանը»:


«Պատվիրակությունները քննարկել են անվտանգության և օրենքի գերակայության, մարդու իրավունքների, էներգետիկայի և տնտեսության հետ կապված հարցեր: Մասնակիցները վերահաստատել են իրենց երկրների նվիրվածությունը տարածաշրջանում անվտանգության սպառնալիքներին համատեղ հակազդելուն, ահաբեկչության դեմ պայքարի ջանքերում համագործակցելուն և անվտանգության ծառայությունների պրոֆեսիոնալիզմը բարելավելուն», - ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, հանդիպմանը արծարծվել են դավանանքի ազատության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, տնտեսական համագործակցության, ինչպես նաև այլ թեմաներ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան