Ինչպես ավելի վաղ «Մեգանյուզ» լրատվամիջոցը հայտնել էր, նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում բերման է ենթարկվել գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն․ Նալբանդյանը եղել է «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենայով։
Նշված ավտոմեքենաները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից տեղափոխվել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պոստ»։ «Մեգանյուզի» բացառիկ տեղեկություններով Ն․ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: