Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:20 19-09-2023

Բաքուն հայտնում է Արցախում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է Արցախի տարածքում այսպես կոչված «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին՝ «երկրի տարածքում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»։

Ադրբեջանական կողմը պնդել է, թե, իբր Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերջին մի քանի ամիսներին «տարբեր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը, շարունակել են ականապատել Ադրբեջանի տարածքները, կատարել են մարտական ​​դիրքերի ինժեներական բարելավումներ, ինչպես նաև մեծացրել են խրամատների և ապաստարանների քանակը, ինչը հանգեցրել է լարվածության աճի»։ Բաքուն միևնույն ժամանակ պնդում է, չնայած 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթներին «Արցախում հայկական զինված ուժերի շարունակական ներկայությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման համար»։

«Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության, շինարարական վերականգնողական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, տարածաշրջանում սկսվել են տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է նաև, որ գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ հարվածներ են հասցվում հայկական ուժերի դիրքերին և կրակակետերին, ինչպես նաև մարտական մեքենաներին ու օբյեկտներին։ Բաքուն միևնույն ժամանակ պնդում է, որ «չի թիրախավորում քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքային օբյեկտները, և ոչնչացվում են միայն օրինական ռազմական օբյեկտները»։

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ իր գործողությունների մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և Ակնայում տեղեկայված թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։

Հիշեցնենք նաև, որ Բաքուն այսօր առավոտյան հայտնել էր, թե իբր Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հատվածում Արցախի պաշտպանական բանակի կողմից տեղադրված հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող 2 քաղաքացիական անձինք, ովքեր այդ տարածքում էլկտրամոնտաժման աշխատանքներ էին անում։ Այս հայտարարությունից ժամեր անց Ադրբեջանը հայտնեց մեկ այլ պայթյունի մասին՝ նշելով, թե «ահաբկեչության» հետևանքով մահացել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 4 աշխատակիցներ:
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները