Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար նախատեսված 750 մլն դոլարից կատարվել է 550 մլն դոլարի չափով ներդրում։ Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով` հանքավայրում արդյունահանումը կսկսվի արդեն այս տարի։
Նախարարը տեղեկացրեց, որ դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որում ներդրումներ է անելու Արաբական Միացյալ Էմիրություններից «Մասդար» ընկերությունը:
Պապոյանն ասաց, որ նախագիծն իսկապես ուշանում է, և այժմ պետք է ֆինանսական բնույթի մեկ–երկու հարց լուծեն, որից հետո շինարարությունը կսկսվի: