Ներքին 3 տարի առաջ - 14:29 24-02-2023

ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը մտահոգ է Ամուլսարի հանքի շահագործմամբ, բայց իշխանությանը չի մեղադրում

Օրեր առաջ պարզ դարձավ, որ Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև եռակողմ փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի, ինչից հետո էլ՝ հանքը կշահագործվի, իսկ պետությունը դրանից կստանա 12 տոկոս բաժնեմաս։

Ժամանակին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ՔՊ-ական շատ պատգամավորներ խնդրի շուրջ իրենց տեսակետն էին հայտնել, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի։ Նրանց թվում էին արդեն նախկին ՔՊ-ականներ Էդգար Առաքելյանը, Վարազդատ Կարապետյանը, Լենա Նազարյանը, ով գրեթե ամենաակտիվ էկոակտիվիստն էր՝ մինչ հեղափոխությունը։

Սակայն այժմ ՔՊ-ական բոլոր պատգամավորները լուռ են, չեն խոսում խնդրի մասին ու բարձրաձայնում այն, ինչի մասին ժամանակին կուրծք էին ծեծում։

Հասկանալու համար, թե ի՞նչ տրամադրություններ են ՔՊ-ում հանքի շահագործման հետ կապված՝ կապ հաստատեցինք ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ՝ ով մեզ հետ զրույցում ասաց. «Ես հիմա ձեզ չեմ պատրաստվում հարցազրույց տալ, սակայն կարող եմ իմ վերաբերմունքը ձեզ ասել Ամուլսարի հետ կապված խնդրին, որ ես մտահոգ եմ։ Այսինքն՝ իմ վերաբերմունքը մտահոգությունն է՝ բնապահպանական առումով»։

Հարցին, թե հարցի վերաբերյալ անգամ բնապահպաններն են լռում՝ պատասխանեց. «Ես բնապահպան չեմ, սովորական քաղաքացի եմ և ունեմ մտահոգություններ՝ բնապահպանական ռիսկերի հետ կապված»։

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են իր թիմի անդամները լուռ՝ պատասխանեց. «Ես իմ վերաբերմունքն արտահայտեցի, ի՞նչ եք ուզում»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին