Ներքին 1 ժամ առաջ - 21:55 22-10-2026

Թմրամիջոց օգտագործած վարորդներին կստուգեն տեղում և արագ

Հայաստանում ոստիկանության աշխատակիցները կկարողանան արագ ստուգել` վարորդը թմրամիջոցի ազդեցության տակ է, թե ոչ։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ և ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը:

Գործող կանոնների համաձայն՝ ոստիկանները կարող են սարքով ստուգել միայն ալկոհոլի կոնցենտրացիան, իսկ թմրամիջոցների ազդեցությունը ստուգելու համար անհրաժեշտ է վարորդին տեղափոխել հիվանդանոց՝ նարկոլոգիական փորձաքննության։

Ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթի կարգավորումներից մեկի համաձայն` ոստիկանությունը կկարողանա թքի անալիզի սարքերով ստուգում անցկացնել հենց տեղում։

Հիշեցնենք, որ թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարողները, ըստ ՀՀ օրենսդրության, 2 տարով զրկվում են վարորդական իրավունքից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով