Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:18 23-02-2023

Լռության գինը. նախկին էկոակտիվիստ Լենա Նազարյանը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը

Իշխանությունների կոկորդին մնացած թերևս ամենաքննարկվող հարցը ու կարելի է ասել խոշոր խնդիրը Ամուլսարի հանքի շահագործման հարցն է, որի շուրջ էլ երկար տարիներ քննարկումներ կար։

Երեկ էլ պարզվեց, որ Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև եռակողմ փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի, ինչից հետո էլ՝ հանքը կշահագործվի, իսկ պետությունը դրանից կստանա 12 տոկոս բաժնեմաս։

Ժամանակին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ քպ-ական շատ պատգամավորներ խնդրի շուրջ ժամանակին իրենց տեսակետն էին հայտնել, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի։
Նրանց թվում էին արդեն նախկին քպ-ականներ Էդգար Առաքելյանը, Վարազդատ Կարապետյանը։

Բանն այն է, որ այժմ՝ Լենա Նազարյանը, զբաղեցնելով իշխանական պատգամավորի աթոռը, մոռացել է այն մասին, որ ժամանակին ինքն էլ էր պայքարում՝ Ամուլսարը հանք չդարձնելու համար, մասնակցում մի շարք ակցիաների, օրինակ՝ «Թեղուտ. Հանք, թե կյանք» ակցիաների, իսկ այժմ դրա վերաբերյալ այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց, այնինչ նախկինում ասում էր, որ կապիտալը մնում է հանքատիրոջը, իսկ գյուղացիները՝ ճորտեր են՝ ծառահատներ ու հանքավորներ։



«Բացի այդ, եթե մարդ ապրում է աղտոտված միջավայրում, ապա դա նշանակում է, որ նա աղքատ է։ Ես համոզվեցի, որ կառավարությունը դիտավորյալ չի զարգացնում տարածաշրջանը, որ մարդիկ կախված լինեն հանքի շահագործումից»։

Իշխանություն ունենալն, իհարկե, քաղցր բան է, բայց որ արդեն նախկին ակտիվիստ բնապահպանները կարող էին հեղափոխությունից հետո պատգամավոր դառնալով լռել՝ դա արդեն, բնորոշում չունի։