Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 03-12-2025

Օրակարգ․ Հայաստանի ապամոնտաժման վտանգն օրեցօր մեծանում է․ Արման Աբովյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արման Աբովյանի հետ զրուցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Արցախի հարցը փակելու անհնարինության, բանակցային փաստաթղթերի հրապարակման շարժառիթների, դրանցում արտացոլված իրողությունների, իշխանությունների կողմից կատարվող մանիպուլյացիաների, Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի, դրա շահառուների, այս ամենում ներգրավված հոգևորականների կերպարի, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կարևորության, հանրությանը ճիշտ առաջարկ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արման Աբովյանը նկատում է՝ Հայաստանի իշխանությունները ժողովրդին առաջարկում է մոռանալ իր ինքնությունը՝ վստահեցնելով, որ այդ դեպքում թուրքերը չեն կոտորի։ «Մեզ իշխանությունը ասում է հետևյալը. քո պրոբլեմը նա է, որ դու ինքնություն ունես, քո պրոբլեմը նա է, որ դու հայ ես, քանզի դու հայ ես, դա թուրքի դուրը չի գալիս, և թուրքը քեզ կոտորում է, քանզի դու հայ ես, մոռացի՛ր, որ դու հայ ես, ու քեզ թուրքը չի կոտորի: Սա է իրական մոդելը: Բայց կրկին հենվելով, հա, անսասան ուղղակի օրենքների, կարող ենք ասել հետևյալը, որ գեթ մեկ օրինակ չկա աշխարհում, երբ որ ազգը կամ ժողովուրդը հրաժարվում է իր ինքնությունից ու ողջ են մնում, որովհետև ինքնության զրկումն առաջին հերթին նպատակ ունի էդ ժողովրդին կոտորելու, ուրիշ ոչ մի նպատակ չկա: Եվ ի վերջո դու կարող ես մոռանալ, որ դու հայ ես՝ հույս ունենալով, որ քեզ չեն սպանի, բայց թուրքը չի մոռանա, որ դու հայ ես, հասկանում եք: Սա է շատ կարևոր այն նրբերանգը, որի մասին մենք խոսում ենք»,- ասաց նա՝ նկատելով, որ Ջորջ Օրուելն իր «1984» պատմվածքում նույնությամբ նկարագրել է ներկայումս Հայաստանում ստեղծված իրավիճակը։

Մեր զրուցակիցը ընդգծեց՝ Հայաստանի ապամոնտաժման վտանգն օրեցօր աճում է․ «Իրենք ակնհայտ ցույց են տալիս, որ այո՛, կա լրջագույն վտանգ՝ Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման, որն օրեցօր ավելանում է, կա լրջագույն վտանգ, որ մենք ադեկվատ չենք ընկալում, մենք՝ հասարակությունը ընդհանուր առմամբ, ադեկվատ չենք ընկալում ոչ թե վտանգները, հենց վտանգները մենք լավ էլ ադեկվատ ընկալում ենք, այլ ադեկվատ չենք ընկալում հետևանքները։ Սա էլ է հոգեբանություն՝ մարդը միշտ վատը փորձում է հեռու պահել իրենից»։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով