ԱՄՆ Կոնգրեսում անսովոր օրինագիծ է ներկայացվել, որով առաջարկվում է վերանայել Թուրքիայի՝ եվրոպական երկրի դասակարգումը։
Ներկայացուցիչների պալատի անդամներից կազմված երկկուսակցական խումբն առաջարկ է արել ճանաչել Թուրքիան որպես Մերձավոր Արևելքի երկիր։
Ամերիկացի օրենսդիրների խումբը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, որը կվերանայի Թուրքիայի դիվանագիտական կարգավիճակը:
Նախաձեռնությունը, որը կոչվում է Թուրքիայի դիվանագիտական վերադասավորումների ակտ, երկիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի իրավասությունից տեղափոխելու է Մերձավոր Արևելքի գործերի բյուրո:
Ինչպես հայտարարել են Հույն-իսրայելական դաշինքի (CHIA) համանախագահներ Գուս Բիլիրակիսը և Բրեդ Շնայդերը, այս քայլը պետք է ազդանշան լինի Անկարային, որ ԱՄՆ-ն նկատում է իր մերձեցումը Մերձավոր Արևելքի հետ և շեղում եվրոպական առաջնահերթություններից։
Փաստաթղթի տեքստում ընդգծվում է, որ Թուրքիայի քաղաքականությունը, ներառյալ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ կապերի ամրապնդումը, ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելը, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսինկատմամբ գործողությունները հակասում են Արևմուտքի շահերին։
«Թուրքիան հետևողականորեն անտեսում է միջազգային իրավունքը, և նրա ղեկավարությունը գործել է՝ հակասելով ԱՄՆ շահերին, ստեղծելով անկայունության օջախներ տարածաշրջանում», - ասել է Բիլիրակիսը:
Շնայդերն ասել է՝ Անկարան ապաստան է տալիս ՀԱՄԱՍ-ի զինյալներին, աջակցում է ռուսական ռազմական մեքենային և խարխլում ՆԱՏՕ-ի միասնությունը՝ միաժամանակ պահանջելով արևմտյան դաշնակցի արտոնությունները:
Փաստաթուղթը պահանջում է Պետդեպարտամենտին 90 օրվա ընթացքում վերանայել Թուրքիայի դիվանագիտական կարգավիճակը և Կոնգրեսին ներկայացնել նրա արտաքին քաղաքականության հնգամյա վերլուծությունը: Օրինագծում նշվում է նաև, որ կարգավիճակի փոփոխությունը Թուրքիային կդնի նույն դասակարգում, որում են Իրանը, Սիրիան և Լիբիան։
Օրինագիծը ներկայումս քննարկվում է Ներկայացուցիչների պալատի կողմից: Որպեսզի այնուժի մեջ մտնի, այն պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։