Ներքին 1 տարի առաջ - 10:24 16-02-2025

Հրդեհ Դիլիջան քաղաքում. տուժածներ չկան

Փետրվարի 15-ին, ժամը 21։55-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ):

Տուժածներ չկան:

Ամենից շատ դիտված