Ներքին 55 րոպե առաջ - 18:33 20-10-2026

Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց: Այս մասին հայտարարել են ԿԸՀ-ից:

«Ընտրական գործընթացի հարգելի՛ մասնակիցներ,
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, որոնք կարող են խաթարել հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և վնասել ժողովրդավարությանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևում է ընտրական գործընթացներին և իր լիազորությունների շրջանակում մշտապես օպերատիվ արձագանքում է առաջացած խնդիրներին, համապատասխան ցուցումներ և պարզաբանումներ տրամադրում ընտրական հանձնաժողովներին, առերևույթ իրավախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերում նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից աշխատանքային կարգով իրականացվող ոչ բոլոր գործողությունները և ձեռնարկվող միջոցառումներն են հրապարակայնացվում։ Որոշ դեպքերում դրանց հրապարակայնացումը կարող է վնասել ընտրական գործընթացի մասնակիցների իրավունքներին և օրինական շահերին։

Կոչ ենք անում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատվություն և հրապարակային հայտարարություններում հիմնվել ստուգված փաստերի վրա։

Ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պահպանումը բոլորիս պատասխանատվությունն է»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու

Ձեզ գուցե հետաքրքրի