Ուղիղ եթեր
Ներքին 45 րոպե առաջ - 22:12 19-10-2026

Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս լսում են կրակոցի ձայներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մեկնում են կրակոցների ձայնի ուղղությամբ, որտեղ նկատում են մի քաղաքացու, ով փորձում է ճողոպրել, սակայն պարեկներին հաջողվում է հետապնդել ու բռնել նրան, ում ձեռքին եղել է նաև ատրճանակի նմանվող առարկա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված