Ներքին 2 տարի առաջ - 15:48 30-10-2023

Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում. պարեկները վնասազերծել են «Մակարով» ատրճանակով զինված երիտասարդին և ևս մեկ հոգու. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և վնասազերծում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի հարակից տարածքներից մեկում կասկածելի անձանց վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիևյան կամրջի հարակից տարածքում ծառայություն իրականացնող պարեկները, օպերատիվ դեպքի վայր հասնելու արդյունքում նկատում են ենթադրյալ կասկածյալներին, ովքեր 2 երիտասարդներ են լինում, նրանք էլ տեսնելով պարեկներին, դիմում են փախուստի։

Ի վերջո, բավականին հատված պարեկները հետապնդում են նրանց և նկատում են, որ նրանցից մեկը ընթացքում նետում է զենքին նմանվող առարկա ու շարունակում փախուստը, սակայն հետապնդման արդյուքնում պարեկները հաղթող են դուրս գալիս և նրանց 2-ին վնասազերծում ու տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժնի։

Տեղում պարզվում է, որ փախուստի դիմած երիտասարդը նետել է Մակարով տեսակի՝ մարտական դիրքի բերված ատրճանակ, որով նա կարող էր հանգիստ, առանց լիցքավորելու, կրակոցներ արձակել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին