Ներքին 46 րոպե առաջ - 18:13 20-10-2026

Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը

Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զառա Բադալյանը, գրառում է կատարել՝ հրապարակելով ընտանեկան լուսանկարներ. «Արդեն երկու ամիս է, ինչ Սեդրակը ապօրինի կալանավորված է։

2018 թվականից ի վեր, ընդդիմանալով այս իշխանություններին, անցել ենք բազմաթիվ հետապնդումների ու ճնշումների միջով։ 2026 թվականի ընտրությունները ուղիղ եթերում կեղծելուց հետո վախկոտները, արդեն նախապատրաստած սցենարով, կրկին, արդեն 4-րդ անգամ, կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակին։



Ի դեպ, Լևոնը ևս անցնում է քրեական գործով՝ ոստիկանին հարվածելու հոդվածով, այնինչ ուղիղ եթերում բոլորս ականատես ենք եղել հակառակի։ Քոչարյան ընտանիքի բոլոր տղամարդիկ հետապնդվում են այսօր։

Ակնհայտ է, որ բարդույթ ունեք հաղթանակած, կայացած ու ստեղծարար մարդկանցից, և նրանց կողքին առավել ընդգծված է դառնում ձեր ճղճիմ էությունը։



Անկեղծ լինեմ՝ ամենահեշտ օրերը չենք ապրում։ Բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի։

Վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն, ամուր և գլուխներս բարձր։
Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ, այսքանը…»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների