Ներքին 1 տարի առաջ - 09:58 15-02-2025

Ով է Բելառուսում ձերբակալված հայ բլոգերը

Oragir.News-ը երեկ հայտնել էր, որ Բելառուսում հայ բլոգեր է ձերբակալվել Ադրբեջանի պահանջով: Թեպետ լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն հայտնի է, որ աղջիկը ձերբակալվել է 15 օրով, իսկ հետագայում խափանման միջոցը կորոշի դատարանը: Այս պահին նա գտնվում է բանտում, և մտավախություն կա, որ նրան կարտահանձնեն Ադրբեջան։ Բելլան հայտնի բլոգեր է ոչ միայն Յութուբում, այլև ինստագրամյան, տիկտոկյան և ֆեյսբուքյան հարթակներում, ունի բազմաթիվ հետևորդներ և իր բլոգներում ակտիվ ու համարձակ քննարկումների մեջ է մտնում ադրբեջանցիների հետ՝ պաշտպանելով Հայաստանը և հայերին:

«Իր Հայաստանի հայրենասերը», այսպես է ներկայացնում իրեն բլոգերը յութուբյան նկարագրության մեջ:

Ադրբեջանցիները պարբերաբար սպառնում են հայ բլոգերին՝ նշելով, որ դիմումներ են հավաքում նրա դեմ ոչ միայն Ադրբեջանում, այլև Բելառուսում և նույնիսկ Ստավրոպոլում ու կդիմեն ոստիկանություն:

Հինգ օր առաջ ևս Բելլան իր վերջին հաղորդումներից մեկում ասել է, որ ադրբեջանցիներն իրեն հերթական անգամ սպառնացել են, որ Բելառուսում ամեն ինչի շուրջ արդեն պայմանավորվել են, ամեն ինչ «առած ա», և շուտով իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն Ադրբեջան, ինչին հայ բլոգերը պատասխանել է, որ լուրջ չի վերաբերում այդ սպառնալիքներին և չի վախենում, քանի որ ոչ մի հանցանք չի գործել։

Սակայն արի ու տես, որ նրան մեղադրում են Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ազգային, կրոնական թշնամանքի հրահրում, պատերազմի քարոզչություն, զրպարտություն, նույնիսկ սպանության սպառնալիք։

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ահազանգել է այս դեպքի կապակցությամբ, կարծում է, որ ահաբեկչական Բելառուսում ադրբեջանցիների վրա ծիծաղելը և նրանց դեմ արված համարձակ հայտարարությունները նույնքան վտանգավոր են, որքան եթե դրանք արվեն Ադրբեջանում:

Ըստ Լապշինի՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ առաջին հերթին Բելառուսը Ադրբեջանի դաշնակիցն է, և երկրորդ՝ Մինսկում Հայաստանի դեսպան չկա, որը վեց ամիս առաջ հետ է կանչվել՝ ի նշան Լուկաշենկոյի հակահայկական հայտարարությունների դեմ բողոքի։

Հայ բլոգերի ձերբակալությունը ևս մեկ վառ ապացույց է, որ Ադրբեջանը շարունակում է իր հակահայ ու հակահայկական ակտիվ գործունեությունը՝ չհանդուրժելով հայապաշտպան ոչ մեկին ու ոչինչ:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում