Ներքին 1 տարի առաջ - 20:20 29-03-2025

Հայ բլոգերը պահանջում է արտաքսել ադրբեջանցուն

Բլոգեր Լևոն Բադալյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ դիմում է ՀՀ Պաշտպանության նախարարությանը և մյուս պետական կառույցներին՝ խնդրելով կարգավորել այս խայտառակ իրավիճակը։

Տեսանյութում նա անդրադառնում է ադրբեջանցի բլոգեր Քյամրամի էջում հայտնված տեսանյութերին, որտեղ երևում է, թե ինչպես է մի ադրբեջանցի երիտասարդ ազատ շրջում Երևանում, ծաղրում հայերին, ովքեր մասնակցում են բողոքի ակցիայի, և վիրավորում Հայաստանի արտաքին տեսքը։ Այդ տեսանյութերն էլ Քյամրամը տարածում է բավականին մեծ լսարան ունեցող իր սոցիալական հարթակներում։

Բլոգերը կոչ է անում այս երիտասարդին արտաքսել և զրկել նրան Հայաստան մուտքի իրավունքից։ Տեսանյութը լայն արձագանք է ստացել, և որոշ մարդիկ հեգնանքով նշում են, որ եթե նույնիսկ այս ադրբեջանցուն մատով դիպչեն, ՀՀ իշխանությունները շատ շուտով իրենց կարտաքսեն։

Սա առաջին դեպքը չէ, մինչ այս նույն ադրբեջանցին TikTok-ի ուղիղ եթերի ժամանակ Քյամրամին ցույց էր տվել իր անձնագրում առկա ՀՀ մուտքի վիզայի կնիքը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին