Չի բացառվում, որ գործադուլի կուլիսներում կանգնած են նախկին օլիգարխիկ շահառուները․ ԱԺ նախկին պատգամավոր
copy image url

Չի բացառվում, որ գործադուլի կուլիսներում կանգնած են նախկին օլիգարխիկ շահառուները․ ԱԺ նախկին պատգամավոր

Ներքին Միտք 5 ամիս առաջ - 12:19 09-02-2025
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված ճգնաժամը վաղուց դուրս է եկել զուտ աշխատավարձային բողոքի շրջանակից և վերածվել է պետության կառավարման արդյունավետության, ազգային անվտանգության և տնտեսական ինքնիշխանության քննության։

Չի բացառվում, որ գործադուլը ուղղորդված է և դրա կուլիսներում կանգնած են նախկին օլիգարխիկ շահառուները՝ իրենց քաղաքական ու տնտեսական խաղերով։ Եթե նախկին համակարգի դերակատարները այսօր էլ ունեն լծակներ մանիպուլացնելու հարյուրավոր աշխատողների և ուղղորդելու գործընթացները, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետությունը դա չի կանխել։

Ավելին, եթե նախկին իշխանությունների հետ փոխկապակցված գործիչները փորձում են ապակայունացնել Սյունիքի ռազմավարական կարևորության ձեռնարկությունը, ապա պետության գործառույթներն ով պետք է իրականացնի, եթե ոչ հենց կառավարությունը, որը պարտավոր է ապահովել տնտեսական անվտանգությունն ու կանխարգելել նման զարգացումները։

Կառավարումը չի կարող լինել պասիվ դիտորդի կարգավիճակում, երբ երկրի թիվ մեկ հարկատուն կանգնած է և դրա հետևանքով ոչ միայն բյուջեն, այլև պետության տնտեսական համակարգն է վնաս կրում։ Ե՞րբ է պետությունն աշխատելու կանխարգելող ռեժիմով, ոչ թե հետևանքների արձանագրման։

Այսօր արդեն պարզ է, որ կոմբինատի շուրջ տեղի ունեցող գործընթացները չեն կարող դիտարկվել միայն որպես տեղային սոցիալական բողոք․ այստեղ առկա են ավելի խորքային, համակարգային խնդիրներ, որոնք ներառում են քաղաքական մանիպուլյացիա, արտաքին և ներքին տնտեսական շահերի բախում, ինչպես նաև պետական կառավարման դիվանագիտության և օպերատիվության բացակայություն։

Պետությունը չի կարող թույլ տալ, որ տնտեսական ռազմավարական օբյեկտները դառնան նախկին կամ ներկա խմբերի շահերի բախման գոտի։ Ազգային տնտեսության հենասյուների կայունությունը պետք է երաշխավորվի ոչ թե ոստիկաններով, այլ քաղաքական կառավարման հստակությունով, տնտեսական անվտանգության մեխանիզմներով և օպերատիվ կանխարգելմամբ։

Ժամանակն է, որ պետությունը դուրս գա դիտորդի կարգավիճակից, բացահայտի և չեզոքացնի բոլոր այն ուժերին, որոնք իրենց տնտեսական ու քաղաքական շահերի համար վտանգում են երկրի տնտեսական կայունությունը։ Ոչ թե արձագանքել, այլ կանխել՝ սա է իրական պետական կառավարումը»։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ