Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:33 19-05-2022

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հիմնական շահառուները ասֆալտ են մաշեցնում. Ա. Ջուլհակյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում մտքերի փոխանակության ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակայնն ասաց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու» օրենքի նախագիծի հիմնական շահառուները ասֆալտներ են մաշեցնում։

«Ավելի ճիշտ՝ փորձում են մաշեցնել անհաջող, Արցախի փրկության անվան տակ փորձում են փրկել իրենց թալանածը՝ զբաղվելով իրենց թալանի փրկությամբ և ազատագրմամբ։ Երկու տարի է, ինչ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը մտել է ուժի մեջ, և արդեն 1,5 տարի է, ինչ բուն գործընթացը ընթանում է, և ահռելի աշխատանք է արվում, սակայն հանրությունն ավելի շատ ակնկալիքներ ունի՝ թալանի վերադարձի հետ կապված։ Օրենքի մանր-մունր խնդիրները հնարավորություն են տալիս գուցե թալանված փողերով վարձված թանկարժեք փաստաբաններին շահարկումներ իրականացնելու՝ օրենքի հետ կապված, պետք է այս օրենքը ավելի արդյունավետ հուն բերենք»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծում փոփոխություններ անելու նախագիծը, որի հեղինակը կառավարությունն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց