Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն․ Գալուզին
copy image url

Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն․ Գալուզին

Արտաքին 4 ամիս առաջ - 17:32 29-11-2024
«Արևմուտքի միջամտության «ռումբերը» թափվում են ամենուր, այդ թվում՝ Անդրկովկասում, այնինչ տարածաշրջանի երկրները և նրանց հարևանները ինքնուրույն պետք է միասին լուծեն իրենց խնդիրները, հայտարարել է ՌԴ փոխարտգործնաախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք տեսնում ենք՝ ինչպես են Արևմուտքի միջամտության «ռումբերը» թափվում ամենուր, այդ թվում՝ Անդրկովկասում։ Անդրկովկասյան բոլոր երկրներն ու նրանց հարևանները պետք է լինեն շատ ուշադիր և զգույշ։ Անհրաժեշտ է համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար, որ Անդրկովկասի խնդիրները լուծվեն առաջին հերթին հենց իրենց՝ կովկասյան պետությունների և նրանց ամենամոտ հարևանների կողմից»,- ասել է Գալուզինը։