Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 15:41 30-10-2026

Էրդողանը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն աջակցելու Անկարայի հանձնառությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է Անկարայի հանձնառությունը՝ առավելագույնս նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության հաստատմանը:

Այս մասին նա հայտարարել է Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի բացման ժամանակ:

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան ողջունում և աջակցում է այն շփումներն ու բանակցությունները, որոնք Ադրբեջանն իրականացնում է Հայաստանի հետ:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանային հակամարտությունները ձեռնտու չեն կողմերից ոչ մեկին և բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության, առևտրի ու էներգետիկ շուկաների վրա:

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ներդնել իր բոլոր ջանքերը՝ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հասնելու համար:

Ամենից շատ դիտված