Ներքին 3 տարի առաջ - 21:40 21-09-2023

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը

Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԼՂ-ում զարգացումների թեմայով իր հայտարարությունում:

Հայտարարությամբ ԵՄ-ն վերահաստատել է նաև իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համապատասխան»,-նշել է Բորելը:

ԵՄ-ից նաև շեշտել են՝ պատրաստ են հետագայում ևս աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ երկրում կայունությանը, անվտանգությանը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակմանը:

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում անվտանգային իրավիճակի մասին։

ԵՄ-ն կոչ է անում անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բոլոր անորոշ հարցերի շուրջ՝ խաղաղության պայմանագրի կնքման համար:

«Եվրամիությունը լիովին հավատարիմ է մնում կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելուն, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց ապահովելու երկարատև խաղաղություն»,-ասված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի