Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:50 08-11-2024

Հրապարակի տոնածառն արդեն տեղադրվում է. նոր աղետի՞ սպասենք

Նոյեմբերի սկզբից Երևանում Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։

Oragir.News-ը փորձեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից ճշտել՝ ինչո՞ւ են այդ աշխատանքներն ավելի շուտ սկսել։ Հաշվի առնելով, որ նախկինում, երբ տոնածառը շուտ էին տեղադրել, աղետ ու ողբերգություն տեղի ունեցավ` Արցախի ճանապարհը փակվեց, քաղաքացիները մտահոգվում են, թե ունենալով վատ օրինակը, հնարավո՞ր է, որ մեզ սպասվում է նոր ողբերգություն։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ դա իրականությանը չի համապատասխանում, պարզապես այս տարի մի փոքր ավելի շուտ են ուզում ունենալ տոնական պատկեր։
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այս տարի այդ աշխատանքներն համեմատաբար շուտ ենք սկսել, որպեսզի զուտ քաղաքի տոնական մթնոլորտը համեմատությամբ նախորդ տարիների փոքր ինչ շուտ կարողանանք ապահովել, ուրիշ պատճառ չկա դրա համար, բայց քանի որ շատ մանրակրկիտ աշխատանք է դրա համար արել ենք նոյեմբերի սկզբից, որ դեկտեմբերի սկզբի օրերին արդեն տոնածառը պատրաստ լինի»,- հայտնեցին լրատվության վարչությունից։

Հարցին՝ ո՞ր ընկերությունն է իրականացնում տոնածառի տեղադրման աշխատանքները, լրատվության վարչությունից պատասխանեցին.
«Կոնկրետ տոնածառի մասով կարող եմ ասել, որ աշխատանքներն իրականացնում է քաղաքապետարանի գովազդի վարչության ենթակայության տակ գործող «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ը։ Այսինքն մենք դա արել ենք, որ մեր աշխատանքներն ավելի ռացիոնալ կազմակերպենք, որ հնարարվորինս ավելի սեղմ միջոցներով կարողանանք այդ աշխատանքներն իրականացնել»։

Ճշտող հարցին՝ որքա՞ն գումար է տրամադրվել այդ աշխատանքների համար, լրատվության վարչությունից հայտնեցին.

«Սովորաբար մեզ այդ թեմայով դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած նոր վերջնական ինֆորմացիա են տալիս,այսինքն այդ փուլում ճշգրտվում են բոլոր տեսակի աշխատանքները ձևավորում, լուսավորություն վարչական շրջանների և այլն։

Երբ որ թվային պատկերը ամբողջացվի, մենք բաց ինֆորմացիայով հանդես կգանք»։
Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ