Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:54 10-10-2024

3-րդ հարցի ճիշտ պատասխանը միշտ չէ, որ 4-րդ տարբերակն է․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում փոփոխություններ կատարեց ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Մեզ համար մեծ խնդիր էր, որ կամավոր ատեստավորումը կատարվում էր թղթային տարբերակով, ինչը բազմաթիվ բարդություններ եւ ժամանակային խնդիրներ էր առաջացնում ուսուցիչների համար:Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղական ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով: Այս մեխանիզմով կկարողանանք էապես կրճատել ժամանակը, որը ծախսվում էր առաջադրանքները լուծելու, այնուհետեւ պատասխանները պատասխանների ձեւաթղթում նցկացնելու համար: Այստեղ նաեւ չէին բացառվում տեխնյիկական վրիպակներն ու անճշտությունները, որոնք գրանցվում էին:

Բացի դրանից, սա եւս մեկ միջոց կլինի խրախուսելու ուսուցիչների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները: Սա նաեւ հնարավոր կդարձնի, որ ուսուցիչը այդ պահին լրացնելով թետսը, այդ պահին ավարտելուց հետո տեսնի անեւ իր արդյունքը, եւ այդ պահին իր համար պարզ լինի՝ հարցերից քանիսին է ճիշտ պատասխանել, քանիսին՝ սխալ: Ուսուցիչ տեսնում է իր թեստի ճիշտ եւ սխալ պատասխանների թիվը, թե քանի հարցի է ճիշտ պատասխանել, քանիսին՝ սխալ: Այնուհետեւ մեկ օրվա ընթացքում արդեն ամբողջական իր թեստն է բացվում՝ իր նշած պատասխաններով, որտեղ ամեն հարցով տեսնում է իր ճիշտ կամ սխալ պատասխանը: Դրա հիման վրա նա կարող է բողոքարկել»:

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին արդեն դիմումների ընդունումն ավարտել են. «Դիմել են ավելի քան 6 հազար թե ուսուցիչներ, թե մանկավարժի որակավորմանը համապատասխանող չաշխատող քաղաքացիներ: Մենք այս տարի նախատեսում ենք ատեստավորումն անցկացնել նոյեմբերին: Առաջին ատեստավորման գործընթացը կմեկնարկենք նոյեմբերի 9-ից»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուսուցիչները էլի պետք է գան քննական կենտրոն, բայց հարցերին պատասխանելու են համակարգչի էկրանի վրա:

Ժաննա Անդրեասյանի խոսքով, այս համակարգը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացվի իր առանձին թեստը, ինչը նշանակում է, որ թեստը չի կրկնվում:

Սրան կատակով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը. «Տենց շրջիկ լուրեր կան, որ 3-րդ հարցի ճիշտ պատասխանը 4-րդ տարբերակն է: Իսկ հիմա 3-րդ հարցի ճիշտ պատասխանը միշտ չէ, որ 4-րդ տարբերակն է»:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր