Ներքին 1 տարի առաջ - 16:30 20-09-2024

Ստախոս ղեկավարը ո՞նց կարա երկիր պահի․ ես 100 դրամի համար չեմ ծախվի․ վարդենուտցի

Կառավարության որոշմամբ՝ վարդենուտցիների սեփական հողերը ճանաչվել են գերակա շահ, ինչի դեմ նրանք բողոքի ակցիաներ են իրականացրել, դիմել վարչապետին, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել հօգուտ բնակիչների։

Oragir.News-ի հետ զրույցում Վարդենուտի բնակիչներից մեկը նշեց, որ այն, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել էին իրենց հողերի հետ կապված՝ իրականություն չի դարձել, և վարչապետը խաբել է իրենց։

«Նիկոլը մի երկրի, Հայաստան աշխարհի ղեկավար ա։ Եթե ղեկավարը սուտ խոսաց, ինքը կարա՞ երկիր պահի, կարա՞ երկիր ղեկավարի։ Ամոթ ա։ Հիմա խոսում ենք, որ մի բանը չի լինի, կասեմ՝ չէ։ Էլ խաբելը ո՞րն ա։ Ասեմ ու հետո չանե՞մ։ Չի կարելի, տենց երկիր չեն պահում, տենց չեն ղեկավարում»,- ասաց նա։

Բնակչի խոսքով՝ վարդենուտցիներն այս պահին ոչինչ չեն անում, քանի որ իրենց բոլոր բողոքներն ու դիմումներն անպատասխան են մնացել։

«Դիմում էլ ենք գրել, վարչապետին էլ հրավիրել ենք գյուղ։ Չեկավ, սաղ իրանց տակն ա, ո՞ւր գար։

Կարծես, թե ամեն ինչի հետ հաշտվել ենք ու նստել ենք։ Ճամփա փակեցինք, հարյուր անգամ էկանք Էկոնոմիկայի նախարարի մոտ, վարչապետին կանգնացրինք, խոսաց, բայց սաղ ստից՝ խաբեց մեզ»,- պատմեց նա։

Ըստ նրա՝ հողերի վերաբերյալ դատական գործեր դեռ կան, սակայն գյուղացիների մեծ մասն արդեն պայմանավորվել է կառավարության հետ։

«Դատական գործեր հլը կան։ Իմ վերջին դատը նոյեմբերի 5-ին են նշանակել։ Ես մի հատ գնացել եմ, վերջինը նոյեմբերի 5-ին է։

Ես դատավորին ասացի՝ ինձ փողը չի հետաքրքրում, ես չեմ ասում շատ ա, քիչ ա։ Դու իմ հողի նման ինձ հող տուր իմ տերիտորիայի մեջ։ Դատավորն ի՞նչ պիտի ասի, ասում ա՝ հող ես ուզում, հող։

Ով ուզում ա գնա վարչապետի մոտ, ես կյանքում չեմ գնա, ինձ ոչ էլ պետք ա։
Շատ մարդիկ գնացել են 100 դրամ ավելացրել ա, արդեն փողերը վերցրել են, հողերը տվել են, բայց ես տենց բան չեմ անի, ես 100 դրամի չեմ ծախվի։ Ինչ-որ կհասնի, սաղին կտան վերջում, սաղի նման էլ ես։ Ես չեմ գնա վիզ ծռեմ, ասեմ՝ 100 դրամ ավելացրա իմ հողը տամ, սոված կնստեմ, չեմ անի։ Ահագին մարդիկ արդեն տվել են հողերը։

Մենք մեկս մեկին դավաճանեցինք, մենք մեզ ծախեցինք։ Մենք ենք մեղավոր, մենք իրար կողք չկանգնեցինք։ Էլ ինչ բողոք անենք, քիչ ենք մնացել։ Բայց էն վերջին հույսը դեռ կա»,- եզրափակեց Վարդենուտի բնակիչը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ա միս առաջ գնացել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու կատարված շինաշխատանքներին։

Վարչապետի այցին ընդառաջ Վարդենուտի բնակիչները հավաքվել էին գյուղի սկզբնամասում՝ ակնկալելով հանդիպել Փաշինյանի հետ և ներկայացնել իրենց խնդիրը․ նրանք դժգոհում են կառավարության որոշումից, որով վարդենուտցիների սեփական հողերը ճանաչվել են գերակա շահ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը