Ներքին 2 տարի առաջ - 16:29 01-09-2024

Հայաստանի և Չեխիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են բազմոլորտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը օգոստոսի 31-ին հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յան Մարիանին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Չեխիայի բազմոլորտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են բարձր և բարձրաստիճան մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա խորացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների թիրախային նախաձեռնություններով և ծրագրերով հարստացմանը։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է բոլոր ուղղություններով Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական ամրապնդումը։ Այս համատեքստում հայկական կողմը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին շարունակական աջակցության համար։

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը առնչվող խնդիրներին:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը