Արտաքին 2 տարի առաջ - 17:12 13-07-2024

ՌԴ-ում ուզում են ընդունել օրենք, որը կարգելի որդեգրումն այն երկրների քաղաքացիների համար, որտեղ թույլատրված է փոխել սեռը

ՌԴ Պետդումայում սկսել են այն օրինագծի դիտարկումը, որը կարգելի որդեգրումը կամ խնամակալությունը այն երկրների քաղաքացիների համար, որտեղ թույլատրված է փոխել սեռը, իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է հրաժարում Ռուսաստանից երեխաների որդեգրումից կամ խնամակալությունից Ավստրալիայի, Ավստրիայի, Արգենտինայի, Բելգիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Էստոնիայի եւ այլ երկրների քաղաքացիների համար, որտեղ սեռի փոփոխությունը թույլատրված է կամ բժշկական միջամտության, կամ անձը հաստատող փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու հետեւանքով։

«Չափազանց կարեւոր է բացառել սեռափոխության տեսակի հնարավոր վտանգները, որոնց կարող են բախվել որդեգրված երեխաներն այդ երկրներում։

Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում սեռափոխության միջամտությունները աճի կայուն միտում ունեն, քանի որ խթանվում են պետությունների կողմից։ ԱՄՆ-ում նման միջամտությունների քանակությունն ամեն տարի ավելանում է 12 տոկոսով եւ հաշվվում է տասնյակ հազարներով։ Դրանց թվում են բժշկական միջամտությունները դեռահասների համար։ Եվրոպայում ավելի հաճախ սեռը փոխում են Գերմանիայում եւ Նիդեռլանդներում»,- նշել է Վոլոդինը։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ