Մամուլ 2 տարի առաջ - 09:10 11-05-2024

Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեռեւս անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ են ուղարկել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ եւ ԵԽ գրասենյակներին՝ հանդիպման եւ որոշ հարցերի քննարկման ակնկալիքներով: Մասնավորապես՝ Հայաստանում ոստիկանական բիրտ գործողությունների, խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու, դատական համակարգը վերահսկելու, կալանավորումների համատարած օգտագործման եւ այլ հարցերով:

«Մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը»։

Տեղեկացանք, որ առայժմ արձագանքել է միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանը, օրերս մի խումբ ընդդիմադիրներ հյուրընկալվել են դեսպանությունում: Մեր տեղեկություններով՝ դեսպան Քրիստինա Քվինն առանձնապես կոշտ գնահատականներ չի հնչեցրել, ասել է, թե մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրենք մեծ ջանքեր են գործադրել եւ շարունակում են գործադրել, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների եւ խաղաղության գործընթացին: Ընդդիմադիրները խոսել են անհավասար պայմաններում սահմանազատման եւ սահմանագծման անթույլատրելիության մասին եւ հետաքրքրվել, թե ինչու է ԱՄՆ-ն ողջունում այդ գործընթացը, սակայն դեսպանը հասկացրել է, որ եթե երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կողմ են իրենց սահմանները որոշելուն, իրենց այլ բան չի մնում, քան կողքից դիտել այն։



Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան

Ձեզ գուցե հետաքրքրի