Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:24 05-04-2024

Մեզ ոչ մի տարբերակ չառաջարկեցին Արցախում ապրելու համար. բռնի տեղահանված

Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանված 34-ամյա Մարիամ Դավթյանը 7-հոգանոց ընտանիքի հետ նոյեմբերից Գյումրիում է ապրում։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում են ապրել, մի առիթով եկել են Գյումրի ու հասկացել, որ Գյումրին հենց այն քաղաքն է, որը մի քիչ նման է Արցախին՝ Ստեփանակերտին։

Մարիամն ու ամուսինը դեռ աշխատանք չեն գտնում, բայց պարապ էլ չեն նստում։ Արցախյան համ ու հոտով քաղցրավենիքներ է Մարիամը պատրաստում։

«Մինչեւ պատերազմը Արցախում կյանքը հիանալի էր, մենք մեր տանն էինք, մեր հայրենիքում։ Պատերազմից հետո, ճիշտ է, շատ բաներ փոխվեց, բայց մենք շարունակեցինք ապրել Արցախում։ Ամեն ինչ Արցախում ենք թողել, մեր սիրտը, մեզ»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Մարիամ Դավթյանը։

Մարիամն ասում է՝ մեզ ոչ մի տարբերակ չառաջարկեցին Արցախում ապրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում