copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:46 24-03-2024

ԱԽ կազմում գործակալներ կան, բայց էդ խորհրդի կազմում չեն վստահում կաթողիկոսին. Աջապահյան

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի Թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել մի քանի ազգային ուժերի՝ «ՀԱՅՔ» շարժման, «Հայոց Ազգային Գվարդիայի», «Համակարգի», «Հայոց Երկրի», «Վերելքի», «Վստահության Խորհրդի», «Արարատյան Մարդու» ներկայացուցիչների հանդիպումը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ Ազգային ուժերը քննարկել են հայրենիքի փրկության, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանից ազատվելու ծրագրերը։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ ներկայացվող գաղափարները, մոտեցումները, գործնական սխեմաներն ամփոփվեցին Գերաշնորհ Միքայել Սրբազանի կողմից։ Որոշվեց նաև հանդիպումները հետագայում կազմակերպել և՛ մեծ թիմային, և՛ փոքր աշխատանքային խմբերով։

«Եթե եկեղեցին կարողացել է պետության բացակայության պայմաններում մոբիլիզացված պահել ժողովրդին, միթե՞ չի կարող մոբիլիզացված պահել պետականության պայմաններում։1920 թվականին բնաջնջեցին եկեղեցին և երբ 1990-91թթ.պետականության վերականգնումը եղավ, ես այն ժամանակ շատ զարմացա և զայրացա, երբ որոշվեց պետություն ստեղծել առանց եկեղեցու, պետականություն ստեղծել առանց եկեղեցու։

Այսինքն`եկեղեցին կա, հա լավ թող լինի, բայց թող չխառնվի։ Եկեղեցին դպրոցի հետ գործ չուն, պետության հետ գործ չունի և սա շատերի մոտ նստեց իբրև դոգմա, անբեկանելի դոգմա։Եկեղեցին պիտի չխառնվի քաղաքականությանը, ինչի՞ պիտի չխառնվի, էդքան իրավունք չունի՞։ Եկեղեցին հազար տարի ժողովրդին պահել է իր հայրենիքում`ՀԱՅՔ-ում պետականության բացակայության պայմաններում և հիմա, երբ 30.000 քկմ-ի վրա ձեր սխալների պատճառով ստեղծել ենք երկիր և ըստեղ հիմա չպիտի խառնվենք։Սա մեծագույն հիմարություն է, որ թույլ տվեց հայ ժողովուրդը և այսօրվա խորտակումը դրա մեջ եմ տեսնում, եկեղեցուն դուրս մղեցին բոլոր տեսակի գործընթացներից»,-ասում է Շիրակի թեմի առաջնորդը։

Սրբազանն ասում է`եթե չեք ուզում, որ Սրբազանը մտնի ձեր տարածք, ինչի՞ եք դուք մտնում Սրբազանի տարածք։

«Պետություն, իշխանություն, հասարակություն, կուսակցություններ դուք ինչ գործ ունեք եկեղեցու տարածքում։Հենց եկեղեցին որևէ իշխանության ասի աչքիդ վերևը ունք կա, կասեն եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում»,-շարունակում է Աջապահյանը։
Շիրակի թեմի առաջնորդի խոսքով`1990-91թթ.հայկական պետականության ստեղծումը լրիվ սխալ է գնացել։

«Եկեղեցին չխառնվեց, ասեցինք թող ստեղծեն, երևի մի բան գիտեն, որ չեն թողնում մեզ պետականության ստեղծման մեջ մասնակցություն, քաղաքականության մշակման և անվտանգային հարցերի մեջ։ Անվտանգության խորհուրդ կա և անվտանգության խորհրդի կազմում կաթողիկոսը անդամ չէ։Այսինքն`այնտեղ եսիմ որ երկրից գործակալներ կան, բայց էդ խորհրդի կազմում չեն վստահում կաթողիկոսին։Դա նույն բանն է, որ ասեն`տերտերների խելքը ինչ է հասնում որ, իրենք ի վիճակի չեն այդ ամենից հասկանալու»,-ասում է Աջապահյանը։

Շիրակի թեմի առաջնորդը հարցնում է`եթե իրենք այդքան խելացի չեն, ինչի մինչև հիմա գոյություն ունենք, կամ ինչու մինչև հիմա հայ եկեղեցին գոյություն ունի ամենուրեք։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
00:00 Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան
12:05 Տղավարի պահեք ձեզի. լարված իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին