Ներքին 3 տարի առաջ - 14:35 05-11-2022

Մենք միշտ էլ պետականության կողքին ենք եղել, բայց իշխանությունների կողքին միշտ չէ, որ եղել ենք․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Եթե տեղին չհամարեինք, չենիք անին, եթե արել ենք, տեղին է, ինչ-որ անհրաժեշտ է համարել եկեղեցին, այն էլ արել է, իսկ դուք կասկածի տակ եք դնում այն, ինչ արել է՝ արժեր, թե չարժեր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով Գերագույն հոգևոր խորհուրդի կողմից տարածված՝ ՀՀ և ԱՀ ծանր իրավիճակի շուրջ հայտարարությունից։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-4-ը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրավիճակին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։

Խոսելով այս պահին նման հայտարարություն տարածելու անհրաժեշտությունից՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց․ «Եկեղեցին շատ լավ պահից էլ է հասկանում, իրավիճակից էլ է հասկանում, մենք միշտ էլ պետականության կողքին ենք եղել, բայց իշխանությունների կողքին միշտ չէ, որ եղել ենք»։

«Եթե իշխանությունները գնում են սխալ ճանապարհով, ով է, եթե ոչ եկեղեցին, որ պետք է ասի, որ սխալ է ընթացքը»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք Աջապահյանից, իսկ երբ է իշխանությունը լինելու ճիշտ ուղու վրա։

«Երբ որ մտածի երկրի փրկության, ազգի փրկության, հայրենիքի փրկության մասին։ Եկեղեցու մասին չենք խոսում, եկեղեցին ինքն իրեն կպահի, իր գլուխը կփրկի, բայց թող իրենք փրկենք հայրենիքը, ժողովրդին, պետականությունը։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց