Ներքին 4 տարի առաջ - 00:33 09-07-2022

Կան գործակալներ, ովքեր ամեն առավոտ արթնանում ու ադրբեջանական թեզեր են շրջանառում ՀՀ-ում. Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ մեր գերատեսչությունները պետք է աշխատեն Թուրքիայի գերատեսչությունների հետ, որովհետև այդ աշխատանքներից է կախված դրանց իրագործումը, բեռնափոխադրումներ սկսկեն և երրորդ անձանց համար բացեն սահմանը, Հանրայինի եթերում ասաց․

«Քայլ առաջ է՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու համար։ Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն այնքան շուտ, որքան այս սահմանն է բացվելու, երբ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն, ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիները կսկսեն գնալ-գալ։ Տեսեք, թե Վրաստանն իր տրանզիտ լինելու հաշվին ինչքան փող է աշխատում։ Եթե Թուրքիային պետք է, որ այդ սահմանը բացվելով մեզ համար վատ լիներ, վաղուց այդ սահմանը բաց կլիներ։ Երկար տարիներ ՀՀ-ում տարբեր թեզեր են շրջանառվել, այսօր էլ՝ ամեն առավոտ, մի խումբ մարդիկ ՀՀ-ում արթնանում են և մեր թշնամի երկրի կարևոր թեզերը, որոնք անհրաժեշտ են՝ իրենք շրջանառեն, շրջանառում են։

Հիմա երկու տարբերակ կա․ կա՛մ գործակալ են, կա՛մ ազդեցության գործակալ են, թող ԱԱԾ-ն զբաղվի իրենցով։ Հիմա փաստ է, որ Ադրբեջանում մարդ չկա, ով առավոտյան արթնանա ու ՀՀ թեզերը շրջանառի Ադրբեջանում՝ իրենց ֆեյսբուքում, թվիթերում, մամուլում, չկա նման բան։ Երկրի ներսում եռում են ադրբեջանական թեզերը, մարդիկ գիշեր-ցերեկ նստած ադրբեջանական թեզեր են շրջանառում։ Եթե թշնամու համար մի բան ականապատված է, ո՞նց է ստացվում, որ հայաստանյան մամուլը գրում է դրա մասին, չափ կա, սահման կա։ Այդ մամուլը իմ մասին ինչ ասես գրում է, այստեղ անվտանգության հարց կա։ Ես նոր եմ եկել Բրյուսելից․ կոռուպցիայի կանխարգելման տեղով՝ ՀՀ-ն առաջին տեղում է, ԵՄ անդամ թեկնածու երկրները՝ Մոլդովան, Ուկրաինան, ՀՀ-ից հետո են։ Ժողովրդավարություն, քաղաքական բազմակարծություն․ ՀՀ-ն առաջին տեղում է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի