Ուղիղ եթեր
Ներքին 53 րոպե առաջ - 21:56 23-10-2026

ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է մի շարք զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։

Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

Այցի ընթացքում Կարեն Բրուտյանը ծանոթացել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքներին, զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքին, ինչպես նաև հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։