Երևան +22°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 14:05 03-12-2021

Ընդդիմությունից որոշներն ադրբեջանական նույն թեզերն ամբողջությամբ շրջանառում են ՀՀ-ում. Ռուստամ Բաքոյան

Oragir.news-ը զրուցել է ՀՀ ԱԺ 7-րդ և 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնության՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ, ով անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման կարևորության, խորհրդարանական երկու ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցելու, Բրյուսելում կայանալիք հանդիպման և հայ-եզդիական հարաբերությունների մասին։

-Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանը շանտաժի միջոցով փորձում է ստանալ իր ուզածը։ Այսինքն՝ երբ զգաց, որ անպատիժ է մնում, դրանով ախորժակը էլ ավելի մեծացավ։ Իսկ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը ի՞նչ տվեց մեզ։ Ի վերջո, դրա հետևանքով իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում կունենանք։

-Մոսկվայի եռակողմ հանդիպումը, ըստ իս, արդյունավետ հանդիպում էր, այն հօգուտ մեզ էր ու շատ կառուցողական։ Այդ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջանցքի կամ որևէ այլ բանի մասին խոսք չկա, ինչի մասին ադրբեջանական թեզերն են շրջանառում, և որը նաև մեր երկրում են ընդդիմադիրները սկսում շրջանառել։ Հետևաբար դա էլ մեկ անգամ փաստեց, որ այն թեզերը, որոնք շրջանառվում են, կեղծ ու գոյություն չունեցող թեզեր են։ Հնարավոր է՝ Ադրբեջանը, օրինակ, միջանցքի կամ որևէ այլ բանի մասին թեզեր շրջանառի՝ որոշակի կայունություն ապահովելու, կամ որոշ խնդիրներից զերծ մնալու համար։

-Քաղաքացիներն ամեն օր ականատես են լինում պատգամավորների միջև տեղի ունեցող ծեծկռտուքների, հայհոյանքների ու վիրավորանքների։ Ինչպե՞ս եք տեսնում համագործակցությունը խորհրդարանական երկու ընդդիմադիր գործընկերների հետ։

-Մենք, ի սկզբանե, երկար ժամանակ կառուցողական աշխատանքի կոչեր ենք արել, որ պետք է աշխատենք նորմալ մթնոլորտում, դա մեզ բոլորիս է անհրաժեշտ, թե՛ մեր ընդդիմությանը, թե՛ մեր իշխանությանը, և թե՛ առհասարակ մեր ժողովրդին։ Այդ պատճառով մեր կողմից եղել է համագործակցելու առաջարկներ։ Մի բան է, թե ի՞նչ է տեղի ունենում իրականում, այլ բան է դա ասելը։ Որովհետև ընդդիմությունն իրականությունից կտրված ինչ-որ հայտարարություն է անում, ինչ-որ բաների մասին է խոսում։ Բոլոր ադրբեջանական թեզերն ամբողջությամբ նույն ձևով ընդդիմադիրներից որոշների կողմից սկսվում է շրջանառվել ՀՀ-ում, փորձում են իմիտացիաներ ձևավորել։ Բայց այնուամենայնիվ, մենք ասում ենք, որ 2020 թվականին ծանր տարի ենք ունեցել, որ այս ծանր տարին հաղթահարելու համար, որը նաև մեր երկրի անվտանգությունով է պայմանավորված, պետք է կարողանանք համատեղ արտաքին մարտահրավերները հաղթահարել, բայց եթե հակառակ կողմից կամք չկա՝ հաղթահարելու, կամք չկա՝ աշխատելու, ապա դա իրենց ցանկությունն է, ու դա, ի վնաս, մեր պետության ու մեր ժողովրդի է։ Բայց եթե չեն էլ ցանկանում, մենք մեր աշխատանքն անկաշկանդ անում ենք։ Սյս դեպքում դրանից մեր երկիրը, մեր ժողովուրդը կարող են տուժել, բայց որոշումն իրենցն է, իհարկե։

արածաշրջանում ստեղծված իրավիճակի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կազմակերպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում: Առհասարակ, ի՞նչ սպսենք այդ հանդիպումից ։

-Ես կարծում եմ՝ նմանատիպ հանդիպումներն անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել, որպեսզի մենք կարողանանք ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ հաջորդ քայլերն ավելի հստակեցնել։ Եվ այդ հանդիպման ժամանակ ևս վերոնշյալ պայմանավորվածոիթունները ավելի կկոնկրետացնեն։

-Հայ-եզդիական հարաբերությունները զարգացման ինչպիսի՞ փուլում են այժմ։

-Գիտե՞ք, ես միշտ եմ ասում, որ սա մեր երկիրն է, սա իմ հայրենիքն է, ու ամեն մի եզդի, ով այստեղ է ծնվել կամ այստեղ է ապրում, այո՛, իր հայրենիքի համար պետք է սրտացավ լինի։ Թե՛ եզդի, թե՛ հայ, պետք է ամեն մեկս մեր ռեսուրսներով, կլինի դա մտավոր, թե ցանկացած այլ ռեսուրսով, պետք է նպաստենք մեր հայրենիքի կայունացմանը, զարգացմանը, որպեսզի մենք և մեր սերունդները նաև ավագ սերուդը ապրի լավ երկրում, և դրա համար չպետք է ոչ մի ջանք խնայել, պետք է անել առավելագույնը։ Եվ ես կարծում եմ, որ ինքս դա գիտակցում եմ, և այդ գիտակցմամբ էլ հնարավոր ամեն բան անում եմ։

Քնարիկ Պետրոսյան