Ուղիղ եթեր
Սպորտ 10 ամիս առաջ - 23:58 08-07-2025

Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում կիսվել է մարզումների զվարճալի դրվագով, որը արագ տարածվել է համացանցում:

Սպարինգի ժամանակ Ծառուկյանը ոտքով հարված է հասցրել, ինչից հետո մարզիչը կորցրել է հավասարակշռությունը և ընկել օկտագոնից դուրս:

«Ինչ-որ մեկը կարո՞ղ է փակ պահել վանդակը»,- տեսանյութին կից գրել է հայ մարզիկը:

Armsport